Լատինական կինոաշխարհի երկու ամենաճանաչված դեմքերը ` ֆենոմենալ Վերոնիկա Կաստրոն` «Հարուստներն էլ  են լալիս» ֆիլմից, և «Կասանդրա» սերիալի սեքս-խորհրդանիշ Օսվալդո Ռիոսը, նոր մեքսիկական հեռուստաբլոկբաստերում` «Վայրի սիրտը» հեռուստասերիալում:
Կրքոտ սիրո պատմություն, որն առաջին իսկ վայրկյանից կգերի հեռուստադիտողին: Արագ զարգացող իրադարձություններ, որոնք կստիպեն շունչը պահած հետևել սերիալի զարգացումներին: Իսկ դրանք  հետաքրքիր են, շատ դեպքերում` անկանխատեսելի, քանի որ սիրո համար պայքարելն այնքան էլ հեշտ չէ:
Հասարակ ձկնորսին և բարձր խավից սերված աղջկան վիճակված չէ երջանիկ լինել, և  Մարիա դե Ռոսարիոյի ընտանիքն ամեն ինչ կանի նրանց բաժանելու համար:
Ոճիր և պատիժ, մեղք և հատուցում, վրեժ և արդարություն և անսահման սեր…