Աշխարհահռչակ Գլորիա Պերեսի հերթական սկանդալային պատմությունը` մեր եթերում. «Հնդկաստան. մի սիրո պատմություն»: Հեռուստանովել, որն արդեն  մեծ աղմուկ է բարձրացրել հեռուստատեսային աշխարհում` ցուցադրվելով արտասահմանյան լավագույն հետուստաալիքներով, հեռուստանովել, որի լսարանը միայն  Բրազիլիայում  գերազանցել է 35 միլիոնի սահմանագիծը:
Բրազիլիա և Հնդկաստան, երկու տարբեր մշակույթներ, երկու տարբեր աշխարհներ` վառ, գունեղ, իրենց  առանձնահատկություններով և բազմազանությամբ: Հնդկական ավանդույթներ և բրազիլական կրքեր, որոնց բախումն անտարբեր չի թողնի հայ հանդիսատեսին: Հրապուրիչ հերոսներ, և ամենակարևորը` գեղեցիկ սիրո պատմություն, ինչի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը:
 2009-2010 թվականին հեռուստանովելը դարձել է միջազգային «Էմմի» մրցանակաբաշխության հաղթող` ճանաչվելով տարվա լավագույն հեռուստանովել: