Երկար ժամանակ սեքսի մասին խոսելը եղել է արգելված: Այսօր «Սեքսը փոքր քաղաքում» հաղորդաշարը քանդում է կարծրատիպերն ու «փոքր» քաղաքի «մեծ» մարդկանց հնարավորություն տալիս պատմել իրենց ինտիմ կյանքի մասին: Հաղորդման հերոսները` սովորական մարդիկ և ոչ այնքան սովորական հայ աստղերը, պատմում են սեքս կոչվող «աշխարհում» իրենց նախասիրությունների, փորձի ու ցանկությունների մասին առանց ավելորդ համեստության ու ամենայն անկեղծությամբ: Խմբակային սեքս, սվինգեր ակումբներ, տրանսվիստիտներ, մարմնավաճառներ, թրաֆիքինգի զոհեր: Սրանք թեմաներից մի քանիսն են ընդամենը, որոնց մասին ծրագրի հերոսները պատրաստ են խոսել եթերում:
Յուրաքանչյուր շաբաթ, ժամը 24:00