Աստղային միֆեր ու բացահայտումներ, իրական վարկանշային սանդղակներ ու ցուցանիշներ, սկանդալային միջադեպեր, տապալումներ ու վերելքներ...Հայկական շոու-բիզնեսն առանց իրեն բնորոշ ձանձրալի փոշու: Մեր թեմաներն ու անդրադարձերը համարձակ են, առանց որևէ վերաբերմունքի կամ հաճոյախոսությունների: Մենք խնդիր չունենք ինչպես որևէ մեկին հաճոյանալու, այնպես էլ` վարկաբեկելու: Մենք պարզապես ներկայացնում ենք փաստեր` ենթադրությունները թողնելով ձեզ:
''POP հանրագիտարան''-ը հայկական շոու-բիզնեսի մասին ժամանցային, տեղեկատվական, արխիվային նախագիծ է: Մենք փորփրում ենք հայկական շոու-բիզնեսի փոշոտ արխիվներն ու ներկայացնում լսարանին հետաքրքրող, աստղերին մտահոգող փաստերը:


