ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԻԾ
Առաջին անգամ հայկաան հեռուստատեսության եթերում փորձ կարվի լրատվությունը մատուցել այլ ձեւով: առաջին լրատվական շոու, սա նշանակում է մենք խոսում ենք երկրում եւ աշխարհոմ կատարվող իրադարձությունների մասին, բայց լրագրողական հետաքննության ժանրում, փորձում ենք գտնել խնդրի այլ շերտեր, այլ հարցադրումներ եւ ուղղակի` նոր ու թարմ տեսանկյուն:
Դուք էլ եք այն կարծիքին, որ հեռուստացույցով դիտելու բան չկա… Առկա հեռուստատեսային միօրինակության մեջ մենք համաձայն ենք Ձեզ հետ… Եթե այդպես է, ուրենք միացեք մեզ….
Դուք ինքներդ կարող եք դառնալ հաղորդման հեղինակ… եթե տեսել եք աղետ, ավտովթար կամպարզապես հետաքրքիր իրավիճակի մասնակից եք դարձել եւ վստահ եք, որ միայն ձեր բջջային հեռախոսը կամ տեսախցիկն է նկարահանել այն, անհապաղ կապվեք Ա թիվի եւ մենք կհամագործակցենք…
Մաքսիմում ազնիվ, մաքսիմում օբյեկտիվ եւ մաքսիմում օպերատիվ մենք պատրաստվում ենք գրավել լրատվական դաշտը:
Առաջին Լրատվական Շոուի մաքսիմալիստը Վահե Խանամիրյանն է… Հեռուստատեսությունը վերադառնում է իր ակունքներին: մենք ստեղծում ենք նոր հեռուստատեսություն: