Ընտանեկան երջանկության մասին ամենազվարճալի սերիալը:

 Գենա և Դաշա Բուկինները ամուսնացած են արդեն տասնվեց տարի, և, չնայած դրան, անտեսելով ամեն ինչ, դեռ սիրում են միմյանց:

Գենան իր յուրաքանչյուր օրը անցկացնում է սեփական կոշիկի խանութում որպես վաճառող և ատում է կանանց, ովքեր իրենց հարցերով առավոտից երեկո հոգնեցնում են իրեն:

Դաշան չի աշխատում և իր կյանքի միակ նպատակն է համարում ոչինչ չանելով կորզել ամուսնուց այն ամենը, ինչ կցանկանա: Նա չափազանց շատ է սիրում ռեալիթի շոուներն ու սերիալները. ցերեկները նվիրում է հեռուստացույցին ու շոկոլադին, իսկ գիշերները` ամուսնու հետ  դաստիարակչական զրույցներին:

Նրանց երեխաներն են գեղեցկուհի Սվետոչկան, ում գլխում միայն սեքսն ու գեղեցկությունն են, և խելացի Ռոմոչկան, ով  լուրջ խնդիրներ ունի հենց սեքսի ու գեղեցկության հետ:

Ինչ երջանիկ կյանք առանց հարևանների: Լենան և իր ամուսին Տոլիկ Պոլենոն կազմում են նրանց երջանկության անբաժան մասնիկը:

Երկուշաբթիից- ուրբաթ 18:30