Մեր կյանքում տեղի են ունենում այնպիսի իրավիճակներ, որոնք շատ հաճախ անելանելի են թվում մեզ: Ընտանիքում տեղի ունեցող ամեն մի չնչին խնդիր կարող է դառնալ լուրջ խռովությունների, բաժանումների և նույնիսկ դժբախտությունների պատճառ:

«Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի նպատակներից մեկն էլ մեր ընտանեկան, անձնական երջանկությանը վտանգող խնդիրների բացահայտումն է: Հաղորդաշարի ձևաչափը հնարավորություն է տալիս ամեն չնչին խնդիրն անգամ ենթարկել մանրազնին ուսումնասիրության, և գտնել անելանելի իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակը:

 Յուրաքանչյուր խնդրի համար ընտրված տարբերակներն էլ կարող են միտում ունենալ կոտրել որոշ ստերեոտիպեր և դրանց հետևանքով առաջացող բարդույթները:


Երկուշաբթիից- ուրբաթ 19:45