Ամեն շաբաթ «Արևների տանը» հրավիրվում է երաժշտության, թատրոնի, հեռուստատեսության և քաղաքականության աշխարհից երեք հայտնի մարդ: Նրանք միմյանց  հետ մրցում են` կատարելով իմացական և զվարճալի հանձնարարություններ:

Եզրափակիչ հասած մասնակիցը, երեխաներին հակիրճ հարցեր տալով, գուշակում է «անհայտ հայտնի հյուրին»: Թաքնված հյուրը հիմնականում երգիչ է կամ դերասան, ով խաղի մասնակիցներին ներկայանում է մեկ կատարումով: 

Հաղորդման ընթացքում երաժշտական համարները ներկայացնում են «Արևներ» խմբի սաները` հաճախ կատարելով զուգերգեր հյուրերի հետ:

Բոլոր փուլերի կարևոր բարդությունը երեխայի պես, նրա տեսանկյունից մտածելու մեջ է, այդ իսկ պատճառով խաղի մասնակիցները խաղից առաջ բարձրաձայն կարդում են «Արևներ-բում»  խաղի ընթացքում փոքրի պես մտածելու և պահելու ավանդական խոստումը:

Յուրաքանչյուր շաբաթ օր 17:30